Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Սեռական սիրո տարբեր ասպեկտները

Սեռական սիրո տարբեր ասպեկտները

ՊԼԱՏՈՆՆ առաջինն էր, որ մարդկային մշակույթում ստեղծեց առաջին սիրո փիլիսոփայությունը, որը շատ մեծ քայլ էր մարդկային սիրո ձեռքբերման մեջ: Սերը Պլատոնի համար երկակի զգացմունք էր, որը միացնում էր իր մեջ մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ-որ բանի պակասի, բաց թողնվածի լրացնելու ձգտումը:

 

ՕՏՏՈ ՎԵՅՆԻՆԳԵՐԸ համարում է, որ բավականին սխալ է այն կարծիքը, ըստ որի` սեքսուալությունը և էրոտիկան, սեռական տարվածությունը և սերը իրենց հիմքերում համընկնում են, սակայն երկրորդը միայն բացատրում և ճշտում է առաջինի տեսակափոխությունները:

 

ԷԿԶՅՈՒՊԵՐԻՆ ասել է, որ սիրել նշանակում է նայել իրար հետ մեկ ուղղությամբ, այլ ոչ թե նայել իրար:

Զգալ ցանկություն

 

Ժան-Ժակ Մոսկովիցը պնդում է.«Ֆիզիկական մերձեցումը օգնում է մեզ սիրել: Առանց քնքշանքի փոխանակման սիրո մեջ ինչ-որ կարևոր բան մնում է անկատար: Միմյանց խորությամբ սիրող սիրահարները սեքսից ստանում են առանձնահատուկ հաճույք: Սիրո ակտում անհետանում է սեռերի տարբերությունը. երկուսը ձուլվում են, սիրահարների մոտ կրքի պահերին մեկ մարմին է երկուսի համար: Հաճույքը ամենահաղթն է»:

 

Առանց սիրո մենք սեքսի մեջ կարող ենք գտնել լիցքաթափում, հաճույքով կթոթափենք լարվածությունը, բայց ամբողջական հաճույք ստանալու համար պետք է սիրել իսկականից: «Երբ մենք սիրում ենք, մենք հաճույքի այլ բարձունքների ենք հասնում»,- պնդում է Գալինա Բերեզովսկայան:

 

Մի շարք գիտնականներ համարում են, որ սիրահարվում են բոլորը, բայց սերը ամեն մեկին չի տրվում: Նրանք պնդում են, որ սիրահարվածությունից դեպի սեր անցում չկա, և սխալ է այն համարել սիրո առաջին փուլ:

 

Ինչ վերաբերում է սիրո և սեքսուալության կապին կամ հակասությանը, ապա հարկ է նշել, որ, իհարկե, գոյություն ունի սեր առանց սեքսուալության և սեքսուալություն առանց սիրո: Սակայն ավելի մեծ երջանկություն է պարգևում այն սերը, որը սկիզբ է առնում ի սկզբանե աճող վստահությունից և իր մեջ ներառում է սեքսուալությունը, որը հաճույք է պատճառում զույգերին` պատասխանելով նրանց ցանկություններին:

 

Վեներան` գարնան, այգիների, սիրո հին հռոմեասկան Աստվածուհին և նրա նմանակ Աֆրոդիտեն` Զևսի աղջիկը ու նաև Դիանան` զգացմունքային սիրո և գեղեցկության Աստվածուհին, Էրոսը` Արեսի և Աֆրոդիտեի հրեշտակ թևերով չարաճճի տղան, որը նետերով խոցում է մարդկանց սիրտը` սեր առաջացնելով տղամարդկանց և կանանց միջև, իրենցից ներկայացնում են այն կերպարները, որոնք խորհրդանշում են սեռական սիրո տարբեր ասպեկտներ` արտացոլելով գեղեցկության, սեքսուալ հաճույքների և կրքի իմաստը:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ